«Ազատ եմ մայր չլինելու ամոթից, ամուսնացած չլինելու ճնշումից, մերժված կին լինելու բեռից»․ Շպռոտ

56

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը, որը պարբերաբար հայտնվում է քննարկումների կենտրոնում իր հրապարակած լուսանկարների և արած գրառումների պատճառով, Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել և խոսել ազատության իր ընկալման մասին:

«Ազատություն… ազատ ձեր կարծիքներից, հասարակության թշնամանքից, մայր չլինելու ամոթից, ամուսնացած չլինելու ճնշումից, մերժված կին լինելու բեռից… Ես ընտրում եմ ազատությունն ամեն օր, երբ դուք խորոված եք անում՝ մաքուրներով»,- գրել է նա: