«Հղիության ընթացքում էլ մարզվում եմ»․ Ձյունիկը՝ երեխայի ծննդի, դայակ չվարձելու և մայրիկների համար բլոգ վարելու մասին

113

Ինստագրամից հայտնի դարձած և լսարանին նաև որպես դերասանուհի ներկայացած Ձյունիկ Վարդսանյանը հղիության վերջին շրջանում է և սպասում է առաջնեկի ծննդին: Ապագա մայրիկն Ինստագրամում պատասխանել է հետևորդների հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն խնամքին, այլև Ձյունիկի նոր կարգավիճակին:

Մասնավորապես Ձյունիկն ասել է, որ երեխայի խնամքի համար դայակ վարձել չի պատրաստվում: Հարցին՝ արդյոք մարզվում է հղիության ընթացքում, նա պատասխանել է՝ պարտադիր:

Բլոգերից նաև հետաքրքրվել են՝ չի՞ պատրաստվում, որպես մայրիկ, թեմատիկ բլոգ վարել սակայն նա հայտնել է, որ հիմա նման մտադրություն չունի․ «Խոսք չեմ տալիս, քանի որ չգիտեմ, թե բալիկիս ծննդից հետո որքանով կկարողանամ ակտիվ լինել: Ամեն դեպքում կփորձեմ օգտակար փորձով կիսվել»:

Ձյունիկին նաև հարցրել են, թե հստակ երբ է նախատեսվում երեխայի ծնունդը: «Ոչ ոք չգիտի»,- պատասխանել է հղիության վերջին շրջանում գտնվող դերասանուհին: