ROYAL ASCOT 2019-Ի ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ (PHOTO)

129

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Բրիտանիայում այս օրերին  անցկացվում է  Royal Ascot ՝ ամառային սեզոնի գլխավոր ամենամյա միջոցառումը:  Թագավորական ձիավարության  մրցաշարը տևում է երեք օր, երրորդ օրը՝ Ladies Day-ն ամենասպասվածն ու դիտարժանն է: Անգլիայի արիստոկրատիան իսկական  նորաձևության բաթլ է կազմակերպում ՝ հիացնելով, նաև զարմացնելով իրենց ինքնատիպ կերպարներով:  Royal Ascot -ը հայտնի է իր դրես-կոդով, որի գլխավոր բաղադրիչը շքեղ, էպատաժային գլխարկներն են: Այս տարի արքայական ձիավարության մրցաշարը հատուկ թեմա չուներ և հյուրերը կարող էին ընտրել ցանկացած կերպար՝ իրենց երևակայության սահմաններում: Տեսնենք, թե ինչպես է դա նրանց մոտ ստացվել:

Հիշենենք, որ   Royal Ascot-ի առաջին օրը ներկա էին արքայական ընտանիքի անդամները՝ թագուհի Ելիզավետան, Քեյթ Միդլթոնը և արքայազն Ոււիլյամը:  Քեյթ Միդլթոնը ներկայացել է երկնագույն գլխարկով՝ Philip Treacy-ից, որը համադրել է   Elie Saab  միագույն զգեստով և Gianvito Rossi արծաթագույն կոշիկներով: Երկնագույն կերպար է ընտրել նաև Անգլիայի թագուհին:

wnews.am