Տասը անվտանգ երկիր՝ միայնակ ճամփորդող կանանց համար

107

Կին ճանապարհորդների ամենաանվտանգն են Ռուսաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Գերմանիան, հաղորդում է Aviasales-ը։

Ռուսաստանում հարցված 35 հազար կանայք մեծամասամբ նշել են, որ նախընտրում են Սոչին և Սիմֆերոպոլը, ինչպես նաև Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը։ Աղջիկները նման ընտրությունը բացատրում են լեզվի խնդրով։

Երկրորդ տեղում Թուրքիան է։ Հարցման մասնակիցներից շատերը միայնակ են Անթալիա ուղևորվել և գոհ մնացել դրա պատմական հատվածից։

Image result for italy female tourist

Անվտանգ երկրների հնգյակում են նաև Իտալիան (Միլան, Հռոմ, Վենետիկ), Իսպանիան (Մադրիդ, Բարսելոնա) և Գերմանիան (Բեռլին, Մյունխեն)։

Վեցերորդ տեղում Վրաստանն է։ Այնտեղ ուղևորվելու համար կարելի է էժան ավիատոսմեր ձեռք բերել, իսկ մուտքի արտոնագրի կարիք չկա։

Image result for germany female tourist

Յոթերորդ տեղում Կիպրոսն է, որտեղ ռուսաստանցիների համար գործում է մուտքի պարզեցված ռեժիմ. Մուտքի արտոնագիրը ձևակերպվում է անվճար և մեկ օրում։

Ութերորդ տեղում Բրազիլիան է. աղջիկներին չեն վախեցնում հետնախորշերի մասին պատմությունները։ Շատերը գալիս են այստեղ, որպեսզի մասնակցեն դիմակահանդեսին։

Նախավերջին տեղում Ճապոնիան է։ Առաջատարների տասնյակը  եզրափակում է Ֆինլանդիան։

1in.am