Դեմքի անփոխարինելի դիմակ տղամարդու սերմնահեղուկից

200

1. Արագաշարժ, բուռն ու հեղեղուն՝ առաջին իսկ պահից

Սերմնաժայթքման առաջին պահին սպերմատոզոիդների ամենամեծ խտությունն ու արագաշարժությունն է նկատվում:

2. Կարող են ապրել ավելի երկար, քան կարծում եք

Կնոջ սեռական համակարգ անցած սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 48 ժամ են ապրում: Սակայն որոշ դեպքերում նրանց կյանքի տեւողությունը մինչեւ մեկ շաբաթի կարող է հասնել՝ կախված այն հանգամանքից, թե կնոջ արգանդի վզիկի լորձը որքան «բարիդրացիական» է տրամադրված: Որքան երկար է այն կարողանում սպերմատոզոիդաների պաշտպանությամբ հանդես գալ եւ մինչ ձվազատումը նրանց կենդանի պահել, այնքան կինն ավելի բարձր պտղաբերությամբ է բնորոշվում, հաղորդում է FoxNews-ը:

3. Սեռական հարաբերությունների եւ մաստուրբացիայի հաճախականությունը սպերմատոզոիդների քանակի վրա լրջորեն չի անդրադառնում

Ճիշտ է՝ հաճախակի սեքսի արդյունքում արտազատվող սերմնահեղուկի ծավալի անկում կարող է նկատվել, սակայն, առողջ տղամարդու պարագայում, բեղմնավորման պատրաստ սպերմատոզոիդների քանակի նշանակալի նվազեցում չի ենթադրվում:

4. Օդի ջերմաստիճանը կարող է սպերմատոզոիդների քանակի փոփոխման հանգեցնել

Սպերմատոզոիդների քանակը տատանվելու սեզոնային հատկություն ունի: Սերմնահեղուկի ամենացածր խտությունը սովորաբար ամռան ամիսներին է նկատվում, ամենաբարձրը՝ ձմռանը: Բացի այդ, սպերմատոզոիդների քանակը կարող է, օրինակ, ծնկներին դրված նոութբուքից կամ լոգարանում՝ ջրից արձակվող ջերմության արդյունքում փոփոխվել: Ընդ որում, խիստ բարձր ջերմաստիճանով հրահրված փոփոխությունը կարող է ամիսներ տեւել: Այնպես որ երեխա ունենալու մտադրություն ունեցող տղամարդկանց խորհուրդ չի տրվել տաք լոգանք ընդունել:

5. Արքայախնձորը դժվար թե հաճելի համ հաղորդի 

Դժբախտաբար, սննդամթերքից կախված՝ սերմնահեղուկի համային որակի փոփոխությունների մասին վարկածը դեռեւս հետազոտության չի ենթարկվել: Թեեւ ապացուցվել է, որ այն որոշակի քանակով ֆրուկտոզ (բնական շաքար) է պարունակում, ինչը կարող է թեթեւակի քաղցր համ ապահովել: Իսկ ինչ արքայախնձորին է վերաբերում, կարծում ենք՝ խոսքն առավելապես անեկդոտի մասին է: Թեեւ, եթե ոմանց հակառակն է թվում, ոչ ոք չի կարող արգելել, որ զուգընկերոջը հաճույք պատճառելու համար սեռական ակտից առաջ արքայախնձորով սնվեք: Վնաս որ հաստատ չի տա:

6. Արական եւ իգական սպերմատոզոիդները հավասարաչափ քանակով են արտազատվում

X եւ Y քրոմոսոմներ կրող սպերմատոզոիդները սերմնահեղուկի մեջ հավասարաչափ քանակ են ապահովում: Բացի այդ, նրանց տարբերվող դիմադրողականության եւ արագաշարժության մասին շրջանառվող լուրերը եւս վառ երեւակայության արդյունք են:

7. Սերմնահեղուկի նկատմամբ ալերգիան հազվադեպ երեւույթ է համարվում

Շատերն են ասում, թե սերմնահեղուկը կնոջ մոտ մաշկի բորբոքում եւ կարմրություն առաջացնելու հատկություն ունի, սակայն, փորձագետների պնդմամբ, խիստ հազվադեպ կարելի է այնպիսի կնոջ գտնել, ով իսկապես սերմնահեղուկի նկատմամբ ալերգիայով է տառապում:

8. Սպերմատոզոիդները, նախքան սերմնաժայթքումը, երկար ճանապարհ են անցնում

Սերմնաժայթմանը պատրաստ սպերմատոզոիդները մինչ այդ երկուսուկես ամիս տեւողությամբ ճանապարհ են կտրում: Ամորձիներում նախնական ձեւավորում ստանալով, դրանք նախ եւ առաջ մակամորձու ուղղությամբ են շարժվում: Այնուհետեւ վերջնական ձեւավորված սպերմատոզոիդները սերմնածորան են անցնում եւ սերմնաբշտերի օգնությամբ հեղուկ միջավայրի միախառնվում՝ սերմնահեղուկ կազմելու համար: Ամենավերջում էլ շագանակագեղձն է մի փոքր հեղուկ ավելացնում:

9. Առողջական վիճակը կարող է սպերմատոզոիդների վրա անդրադառնալ

Սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 40 տարեկան տղամարդկանց մոտ են առողջությամբ փայլում: Այն էլ՝ երբ տղամարդը զերծ է նիկոտինի, ճարպերով հարուստ սննդակարգի եւ աղտոտված միջավայրի ազդեցություններից: