«Դժվար է ապրել` լինելով գեղեցիկ»․ Եվա Բաղդասարյան

244

Երիտասարդ դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանն այս փուլում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։ Եվայի խոսքով՝ այս շրջանում գերհագեցած գրաֆիկ և մի շարք նորություններ ունի։

«Նախնական առաջարկ ստացա, մասնակցեցի քասթինգին և ընտրվեցի դերի համար։ Շատ շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին, որ այս կերպարը վստահեց ինձ։ Իհարկե, փակագծերը բացել չեմ կարող, բայց իմ կյանքի հետ փոքր-ինչ նմանություն ունեցող դեր է։ Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր դերակատարներից մեկի՝ Թելման Խաչատրյանի հերոսի՝ Լեոյի ընկերուհուն։ Կերպարս թատրոնի դերասանուհի է, քանի որ ժամանակին խաղացել եմ թատրոնում, դերը կերտելն ավելի հեշտ է տրվում ինձ։ Զարգացումների մասին չեմ խոսի, որպեսզի դրանք անակնկալ լինեն հեռուստադիտողի համար։ Իրականում բարդ կերպար չէ, բայց ես միշտ աշխատում եմ ինձ վրա, ուշադրություն եմ դարձնում, թե ինչպիսին եմ կադրում, միմիկաներս ինչպես են նայվում»,- նոր դերի մասին պատմեց նա։

Եվայի խոսքով` ինքը նախընտրում է մարմնավորել բացասական կերպարներ։ ««Փոխնակ մայրը» հեռուստասերիալում մարմնավորել եմ բացասական կերպար և հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքիր է նման դերերով հանդես գալը։ Բացասական կերպարներն ունենում են խարիզմա, բնավորություն, յուրահատուկ աշխուժություն, ես կարողանում եմ ամբողջովին բացվել և ցույց տալ դերասանական հմտություններս»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում լսարանն իրեն տեսնելու է շատ հետաքրքիր բնավորությամբ կերպարով, դերը ո՛չ դրական է, ո՛չ բացասական։

Եթե կերպարների բնավորության հարցում Եվան իրեն պատկերացնում է թե՛ բացասական, թե՛ դրական ամպլուայում, տեսարանների հարցում նա ունի որոշակի սահմանափակում։

«Ոչ բաց տեսարաններում կնկարահանվեմ, ոչ անկողնային, ոչ էլ կհամբուրվեմհեռուստասերիալում։ Ամեն ինչ չափի մեջ եմ սիրում, կարծում եմ` հնարավոր է ամեն ինչ անել այդ չափի սահմաններում, որպեսզի հեռուստադիտողը դրա մեջ գռեհիկ որևէ բան չտեսնի։ Կան տեսարաններ, որոնք ինձ համար ընդունելի չեն՝ թե՛ անկողնայինը, թե՛ համբույրինը,- նշեց դերասանուհին, ապա փոքր-ինչ մտածելուց հետո հավելեց,- եթե առաջարկ ստանամ շատ լուրջ գեղարվեստական ֆիլմից, գուցե, որոշ ազատություններ ինձ թույլ տամ, իհարկե, իմ չափը պահելով, իսկ համբույրն այդ չափի մեջ չի մտնում»,– ասաց նա։

Շարունակությունը` պաշտոնական կայքէջում

tert.am