«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները բացատրել են Ջոն Սնոուի անտարբերությունն իր գայլի նկատմամբ

2600

«Գահերի խաղը» ամերիկյան սերիալի ութերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայի ռեժիսոր Դևիդ Նաթերը բացատրել է Ջոն Սնոուի անտարբերությունը Ուրվական անունով գայլի նկատմամբ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, սերիալի երկրպագուներից շատերին զարմացրել է, որ Սնոուն, որը որոշել է հարավ մեկնել, ուշադրություն չի դարձրել իր ընտանի կենդանուն, որին որոշել է թողնել Վինթերֆելում: Հրաժեշտ տալով Սեմ Թարլիին, Թորմունդին և Գիլլին՝ նայել է Ուրվականին և հեռացել:

Ինչպես մեկնաբանել է Նաթերը, հերոսը չի շոյել իր կենդանուն՝ տեսողական հատուկ էֆեկտների ստեղծման հետ կապված դժվարությունների պատճառով: «Քանի որ գայլերը ստեղծվում են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, մենք որոշել ենք, որ ավելի լավ է ամեն ինչ անել հնարավորինս պարզ», — ասել է ռեժիսորը: Նրա խոսքով՝ տեսարանը, որում Սնոուն հայացք է գցում Ուրվականի վրա, «շատ ուժեղ» է ստացվել: